Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը

Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը

Կենդանիներ23:30 | նոյեմբերի 15, 2026Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը<!—>

]—>

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-24-10» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, բախվել են 4 ձիերի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով 3 հոգի, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են՝ տատը, պապն ու թոռը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Բախման հետևանքով 4 ձիերն էլ սատկել են։


Թեմա

ԿենդանիներՊատահարներՃՏՊ

Տեղադրություն

ՀրազդանԿոտայք

Աղբյուրը՝ NEWS.am