«Բիզնեսի լուռ մահը». Գերմանիայում նախազգուշացրել են արհեստագործական ոլորտում տարեկան մինչև 80 հազար աշխատատեղի կորստի մասին

«Բիզնեսի լուռ մահը». Գերմանիայում նախազգուշացրել են արհեստագործական ոլորտում տարեկան մինչև 80 հազար աշխատատեղի կորստի մասին

Տնտեսություն23:24 | նոյեմբերի 15, 2026«Բիզնեսի լուռ մահը». Գերմանիայում նախազգուշացրել են արհեստագործական ոլորտում տարեկան մինչև 80 հազար աշխատատեղի կորստի մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Բիզնեսի լուռ մահը». Գերմանիայում նախազգուշացրել են արհեստագործական ոլորտում տարեկան մինչև 80 հազար աշխատատեղի կորստի մասին<!—>

]—>

Գերմանիայում որակավորված արհեստագործական մասնագիտությունների ոլորտում ճգնաժամը խորանում է՝ չնայած տնտեսական աճի ավելի բարենպաստ կանխատեսումներին, կիրակի օրը Funke մեդիախմբի թերթերին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արհեստավորների կենտրոնական միության նախագահ Յորգ Դիտրիխը։

«Գործարար միջավայրի ցուցանիշը կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանի մակարդակին է, իսկ ներդրումները նվազել են մինչև ֆինանսական ճգնաժամի ժամանակների մակարդակը», — նշել է նա։

Դիտրիխի կարծիքով, եթե միջոցներ չձեռնարկվեն, ոլորտը տարեկան կկորցնի 70 հազարից մինչև 80 հազար աշխատատեղ։ Վերջին երկու տարում ոլորտում արդեն վերացել է ավելի քան 150 հազար աշխատատեղ։

Արհեստագործական ոլորտը կարևոր դեր է խաղում Գերմանիայի տնտեսության մեջ և ընդգրկում է մասնագիտությունների լայն շրջանակ՝ շինարարությունից ու էլեկտրամոնտաժային աշխատանքներից մինչև սննդամթերքի արտադրություն, առողջապահություն և արտաքին տեսքի խնամքի ծառայություններ։

Դիտրիխը հայտարարել է, որ շատ ձեռնարկատերեր կորցնում են վստահությունն ապագայի նկատմամբ, իսկ մյուսները պարզապես այլևս միջոցներ չունեն գործունեությունը շարունակելու համար։ Արդյունքում նրանք փակում են իրենց բիզնեսը։

«Մենք ականատես ենք լինում ձեռնարկությունների լուռ մահվանը», — ասել է նա։

Ըստ նրա, կյանքի բարձր արժեքը լրացուցիչ բեռ է ստեղծում ոլորտի աշխատողների և ձեռնարկությունների համար։ Երբ վառելիքի ծախսերն աճում են, մարդիկ ավելի հաճախ են հրաժարվում ոչ պարտադիր ծառայություններից ու գնումներից. օրինակ՝ ավելի հազվադեպ են վարսավիրանոց գնում, ավելի քիչ թխվածք կամ ոսկերչական իրեր գնում։

Բացասական միտումը կասեցնելու համար միության ղեկավարը կոչ է արել նվազեցնել գործատուների՝ աշխատուժի վարձատրության հետ կապված այն ծախսերը, որոնք անմիջականորեն աշխատավարձ չեն կազմում, ինչպես նաև կատարել արհեստագործական ձեռնարկությունների համար էլեկտրաէներգիայի հարկը նվազեցնելու՝ իշխող կոալիցիայի խոստումը։

Դիտրիխը նաև նախազգուշացրել է, որ կրճատման վտանգի տակ են հայտնվել մասնագիտական ուսուցման հաջողված ծրագրերը։

«Արհեստագործական ոլորտն արժանի չէ նման վերաբերմունքի», — հայտարարել է նա։

Հասանելի է

русский

Թեմա

ՏնտեսությունԶբաղվածությունԱշխատանք

Տեղադրություն

Գերմանիա

Աղբյուրը՝ NEWS.am