Անսովոր երթ Գերմանիայում. 600 ոչխար անցել է Նյուրնբերգի կենտրոնով

Անսովոր երթ Գերմանիայում. 600 ոչխար անցել է Նյուրնբերգի կենտրոնով

Կենդանիներ00:25 | նոյեմբերի 16, 2026Անսովոր երթ Գերմանիայում. 600 ոչխար անցել է Նյուրնբերգի կենտրոնով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Անսովոր երթ Գերմանիայում. 600 ոչխար անցել է Նյուրնբերգի կենտրոնով<!—>

]—>

Մոտ 600 ոչխար է անցել գերմանական Նյուրնբերգի փողոցներով՝ երկրի արևմուտքում գտնվող ձմեռային արոտավայրեր գնալու ճանապարհին, հայտնում է DW-ն։

Անսովոր երթին հետևել են բազմաթիվ հանդիսատեսներ։

Հոտը հաղթահարել է մոտ 10 կիլոմետր երկարությամբ երթուղի, որն անցնում էր քաղաքի մի քանի փողոցներով և շուկայի հրապարակով։ Ոչխարներին ուղեկցել են հովիվները, այդ թվում՝ Թիմ Գակշտատերը։

Ամենամյա այս տեղաշարժի նպատակն է ուշադրություն հրավիրել ոչխարներին մի արոտավայրից մյուսը սեզոնային տեղափոխելու ավանդույթի, ինչպես նաև բնական լանդշաֆտների պահպանման գործում այս կենդանիների դերի վրա։

Նյուրնբերգի իշխանությունները նշում են, որ ոչխարների ամառային արածեցումը նպաստում է քաղաքային ագլոմերացիայի բազմաթիվ կարևոր բնական գոտիներում կենսաբազմազանության բարձր մակարդակի պահպանմանը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԿենդանիներԿենսաբազմազանությունՇրջակա միջավայր

Տեղադրություն

Գերմանիա

Աղբյուրը՝ NEWS.am