Բանգլադեշում աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլների ֆոնին գրեթե 150 կարի ֆաբրիկա է փակվել

Բանգլադեշում աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլների ֆոնին գրեթե 150 կարի ֆաբրիկա է փակվել

Բանգլադեշ00:10 | նոյեմբերի 16, 2026Բանգլադեշում աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլների ֆոնին գրեթե 150 կարի ֆաբրիկա է փակվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բանգլադեշում աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլների ֆոնին գրեթե 150 կարի ֆաբրիկա է փակվել<!—>

]—>

Բանգլադեշում գրեթե 150 կարի ֆաբրիկա դադարեցրել է աշխատանքը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացում պահանջող աշխատակիցների գործադուլների ֆոնին, հայտնում է BBC News-ը։

Բողոքի ակցիաներն ընդգրկել են երկրի հիմնական տեքստիլ կենտրոնները՝ Սավարը, Աշուլիան և Գազիպուրը։

Աշխատողները պահանջում են նվազագույն ամսական աշխատավարձը ներկայիս 12 500-ից հասցնել 30 000 տակայի (մոտ 245 դոլար)։ Նրանք նշում են, որ ներկայիս վարձատրությունը բավարար չէ կյանքի աճող ծախսերը հոգալու համար։

Կիրակի առավոտյան ցուցարարները Գազիպուրում փակել են Դաքա–Տանգայլ մայրուղին։ Երթևեկությունը դադարեցվել է մոտ մեկ ժամով, որից հետո միջամտել է ոստիկանությունը։

Ոստիկանության պետ Մոհամմադ Ամջադ Հոսեյնին հայտնել է, որ շաբաթ երեկոյան փակվել է 13 ֆաբրիկա, իսկ կիրակի առավոտյան անկարգությունների ֆոնին՝ ևս 16-ը։ Բանգլադեշի աշխատանքային օրենսդրության համաձայն՝ գործատուները կարող են կասեցնել ձեռնարկությունների աշխատանքը և աշխատավարձ չվճարել գործադուլների պատճառով արտադրության դադարեցման ժամանակահատվածի համար։

Կարի արդյունաբերությունը առանցքային դեր ունի երկրի տնտեսության մեջ. հագուստի տարեկան արտահանումը բերում է գրեթե 40 միլիարդ դոլար, իսկ ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 10%-ը։ Ոլորտում աշխատում է շուրջ չորս միլիոն մարդ։ Բանգլադեշը պատրաստի հագուստի արտահանմամբ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո և արտադրանք է մատակարարում, մասնավորապես, H&M, Primark և Zara ընկերություններին։

Հագուստի և տրիկոտաժի արտադրողների ասոցիացիաները կոչ են արել ապահովել ֆաբրիկաների պաշտպանությունը։ Հագուստի արտադրողների և արտահանողների ասոցիացիայի ղեկավար Մահմուդ Հասան Խանը հայտարարել է, որ այն ձեռնարկությունները, որոնք անկարգությունների պատճառով չեն կարողանա շարունակել արտադրությունը, երկուշաբթի օրվանից անորոշ ժամկետով կփակվեն՝ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան։

Նոյեմբերի 1-ին կառավարությունը նվազագույն աշխատավարձի վերանայման հանձնաժողով է ձևավորել։ Այն պետք է առաջարկություններ ներկայացնի մինչև նոյեմբերի վերջը։ Ակնկալվում է, որ աշխատանքի վարձատրության նոր համակարգն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Բանգլադեշ

Թեմա

ՏնտեսությունԿարի արդյունաբերությունԱշխատանքԲողոքներ

Աղբյուրը՝ NEWS.am