ԿԳՆ-Գնահատվել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընթացքի կատարողականը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում` «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄբյուջետային աջակցության ծրագրի կատարողականը գնահատելու, ինչպես նաև կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացն ուազդեցությունը քննարկելու վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄպատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ակնհայտ է` ինչ բացասական հետևանքներ է ունեցել կրթության և տնտեսության համար ՄԿՈՒոլորտում ժամանակին արձանագրված բացերը: «ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ բոլոր երեք ծրագրերը, որոնց արդյունքները տեսանելի են ինչպեսբովանդակային, այնպես էլ գործնական իմաստով, ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Շնորհակալ եմ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` մերհամատեղ ծրագրերի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտության համար: Ցանկանում եմ հատուկ նշել ՀՀ Լոռու մարզում իրականացվելիք ՄԿՈՒ ոլորտիգյուղատնտեսական ծրագիրը, որի հաջողության դեպքում այդ փորձը կկիրառենք հանրապետության մյուս մարզերում: Հույս ունեմ, այս ծրագիր նոր դուռ կբացիմեզ համար` ապագա անելիքների առումով: Շուտով ՀՀ կառավարություն կներկայացվի Կրթության զարգացման պետական ծրագիրը 2018-2030թ., որտեղ փորձ էարվել կրթությունը դիտարկել որպես մեկ ամբողջություն: Նույն ժամանակ սեղանին է դրվելու գիտության բարեփոխումների ողջ փաթեթը, որի արդյունքումհնարավորություն կունենանք հետևելու անհատի կրթության ողջ հետագծին` մանկապարտեզից մինչև գիտություն: Այս համատեքստում արմատականբարեփոխումներ են սպասվում շարժունության և կրեդիտային համակարգի առումով, որը պետք է ապահովենք նաև ՄԿՈՒ ոլորտում»,-նշել է ԿԳ նախարարը` ընդգծելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի տեսանելիության և թափանցիկության կարևորությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կրթության ոլորտում ԵՄ Հայաստան համագործակցության նպատակն էաջակցել Հայաստանին` կապ հաստատել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելովգյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է ՄԿՈՒ-ի կարևորությունը՝ ապահովելու Հայաստանի ընդհանուրաճը և աշխատաշուկայի պահանջների ու ուսանողների որակավորումների միջև կապը: Այնուհետև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունների ևքաղաքաշինության զարգացման պետական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների կատարման ընթացքը: Նշենք, որ ծրագրի նախապայմաններ սահմանվել են` ուսումնական ծրագիր ու չափորոշիչներ, դասավանդողների վերապատրաստում գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատություններում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր, ՄԿՈՒ համակարգում սոցիալական համագործակցություն, Որակի ապահովման համակարգ, գյուղատնտեսական փորձնական հաստատությունների վերակառուցում և վերանորոգում, աշխատանքի վրա հիմնված ուսուցման համար սարքավորումներ ու ենթակառուցվածք, կարիերայի ուղղորդման կենտրոններ և ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.