Բաժին : Քաղաքականություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը առավել քան երբևէ մեծ են։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք առաջին հերթին քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և միակարծիք ենք, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա։