Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական գործակցության համակարգմանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

 

Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.