Բաժին : Իրադարձային
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գրությունը։ Այս մասին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Իսկ թե ինչ է գրության բվանդակությունը, Նելլի Ղուլյանն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել նման հարցում ուղարկել։
Ալեն Սիմոնյանը պատասխանել էր Մատվիենկոյին, նշելով՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել: