«Միլան»–ի նախկին խաղացող Կախա Կալաձեն ընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ. հրապարակվել են ընտրությունների վերջնական արդյունքները

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, կիևյան «Դինամո» և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբների նախկին խաղացող Կախա Կալաձեն ձայների 51,06 տոկոսով ընտրվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում, այս մասին հայտնում է newsgeorgia.ge կայքը: Հայտնի է, որ Կալաձեի օգտին քվեարկել է ընտրություններում մասնակցություն ունեցած շուրջ 203 000 քաղաքացի: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար, ընդհանուր առմամբ, պայքարել է 13 թեկնածու: Նշենք, որ Կալաձեն ներկայացնում է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Ձայների քանակով Կալաձեին է հաջորդել անկուսակցական թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին, ով ստացել է ընդհանուր ձայների 17,46 տոկոսը, երրորդ տեղում է «Միասնական ազգային շարժման» կուսակցությունից Զաալ Ուդումաշվիլին՝ 16,53 տոկոս ձայնով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.