Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։

 

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ կհատկացվի 6.6 մլն դրամ՝ 2024 թ․ մարտ և ապրիլ ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

 

Կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ պետական գույքի վաճառքը (օտարում, մասնավորեցում) աճուրդով կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի վաճառքի էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.