Պարզվել է, թե որ ինֆեկցիան է արագացնում իմունային բջիջների ծերացումը

Մալարիան կարող է նպաստել մարդու իմունային բջիջների ԴՆԹ-ի վնասմանը, հայտնում են ամերիկացի գիտնականները։ Դա կարող է բերել խրոնիկ հիվանդությունների զարգացման եւ ծերացման պրոցեսի արագացման։ Տելոմերները հանդիսանում է ԴՆԹ կրկնվող հաջորդականության շրջաններ, որոնք պաշտպանում են քրոմոսոմների ծայրերը՝ բաժանվելիս վնասվելուց։ Տելոմերները կարճանում են մարմնի ցանկացած բջջի բաժանման ընթացքում։


Դա բնականորեն տեղի է ունենում ծերացման ժամանակ։ Չափազանց կարճ տելոմերները ավելացնում են ԴՆԹ-ի վնասվելու հավանականությունը, իսկ դա կարող է բերել մի շարք հիվանդությունների։ Գիտնականները պարզել են, որ աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց մոտ լեյկոցիտների իմունային բջիջներում տելոմերները ավելի երկար են, քան ոչ աֆրիկյան ծագում ունեցողների մոտ։ Աֆրիկյան մի շարք երկրների բնակիչների հետ իրականացված գիտափորձերը պարզել են, որ համեմատաբար կարճ տելոմերներ ունեն աֆրիկյան ծագում ունեցող այն մարդիկ, որոնք ապրում են այնպիսի շրջաններում, որտեղ մալարիայի բռնկումներ կան։

Այսպես, ամենակարճ տելոմերները ունեցել են Կամերունից գիտափորձին մասնակցածները, ամենից երկարը՝ Բոթսվանայից մասնակցածները։ Գիտնականները ենթադրում են, որ տելոմերների կարճանալը այս դեպքում կապված է արյան կարմիր մարմնիկների՝ էրիթրոցիտների քայքայման հետ, որը տեղի է ունենում մալարիայի ժամանակ։ Մալարիայից հետո, մարդու օրգանիզմը իր պաշարների վերականգնմանն է անցնում եւ դրա համար արյան ցողունային բջիջները սկսում են կիսվել, որն էլ բերում է տելոմերների կարճացմանը։ 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.