Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ

Զենքի մատակարարումներ16:42 | նոյեմբերի 1, 2026Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր, որը նախատեսում է ռուսաստանցի մասնագետների աջակցությունը ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող մեքենաների վերանորոգման օբյեկտների ստեղծման գործում։ Այս մասին Բաքվում անցկացվող ADEX-2026 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
«Մենք այսօր ոչ միայն առաջարկում ենք մեր պատրաստի արտադրանքը, այլև, անշուշտ, մասնակցում ենք ռազմատեխնոլոգիական համագործակցությանը», — ասել է Շուգաևը «Звезда» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։
Ցուցահանդեսում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը և տարածաշրջանում խաղաղության պահպանումը։
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1994 թվականից։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը ձգտում է համապատասխանել դաշինքի չափանիշներին և միաժամանակ շարունակում է արդիականացումը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Զենքի մատակարարումներՊաշտպանությունՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
