Իրանը ցանկանում է ՀՕՊ նոր համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում

Իրանը ցանկանում է ՀՕՊ նոր համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում

ՀՕՊ13:41 | նոյեմբերի 27, 2026Իրանը ցանկանում է ՀՕՊ նոր համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրանը ցանկանում է ՀՕՊ նոր համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում<!—>

]—>

Իրանի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության դեպքում տեղակայել հակաօդային պաշտպանության ուժեղացված համակարգ, հաղորդել է Tasnim գործակալությունը։

Ծովակալի խոսքով, եթե ԱՄՆ-ը վերսկսի ռազմական գործողությունները, ապա կբախվի հակաօդային պաշտպանության վերջերս մշակված ժամանակակից համակարգերին, որոնք նախատեսված են հակառակորդին «լուրջ վնաս» հասցնելու համար։

«Ցանկացած հարձակման դեպքում (ԱՄՆ-ը) կտեսնի այս համակարգերի արդյունավետությունն ու հնարավորությունները», — ասել է նա՝ հավելելով, որ հակամարտության ընթացքում Իրանը հասկացել է, որ հակաօդային պաշտպանության ամրապնդումն առանցքային առաջնահերթություն է։

Հասանելի է

русский

Թեմա

ՀՕՊՊաշտպանությունԻրան-ամերիկյան հարաբերություններ

Տեղադրություն

Իրան