Al-Monitor. ԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում Իրանի կողմից քիմիական զենքի մշակման մասին հայտարարություններին

Al-Monitor. ԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում  Իրանի կողմից քիմիական զենքի մշակման մասին հայտարարություններին

Քիմիական զենք14:12 | նոյեմբերի 27, 2026Al-Monitor. ԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում Իրանի կողմից քիմիական զենքի մշակման մասին հայտարարություններին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Al-Monitor. ԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում  Իրանի կողմից քիմիական զենքի մշակման մասին հայտարարություններին<!—>

]—>

Միացյալ Նահանգները թերահավատորեն է վերաբերվում քիմիական զենքի ստեղծման ուղղությամբ Իրանի աշխատանքների մասին Իսրայելի հայտարարություններին։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է ամերիկյան Al-Monitor պորտալը։

Պորտալի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ երկխոսության ընթացքում պնդում է, որ Վաշինգտոնը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանի դեմ՝ քիմիական զենքի մասին տեղեկությունների կապակցությամբ։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգներն այդ տեղեկությունները էական չի համարում և առաջնահերթ ուշադրություն է դարձնում Թեհրանի միջուկային ծրագրի հարցին։ Պորտալը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև նոր տարաձայնություններ են առաջացել իրանական ուղղությամբ հետագա գործողությունների վերաբերյալ։

Նոյեմբերի 24-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իրանին մեղադրել է քիմիական զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մեջ։ Նրա կարծիքով՝ Թեհրանը կարող է այն օգտագործել հրեական պետության և տարածաշրջանի այլ երկրների վրա հարձակվելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հերքել է իսրայելական կողմի մեղադրանքները և հայտարարել, որ Իսրայելն իր գործողություններով ձգտում է ԱՄՆ-ին ներքաշել իսլամական հանրապետության դեմ նոր պատերազմի մեջ։

Հասանելի է

русский

Թեմա

Քիմիական զենքԴիվանագիտությունՔաղաքականություն

Պատմություն

Իսրայել-Իրան հակամարտություն