Բաթումում «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի հետևանքով տուժել է երեք ոստիկան, 16 մարդ ձերբակալվել է

Բաթում13:26 | նոյեմբերի 27, 2026Բաթումում «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի հետևանքով տուժել է երեք ոստիկան, 16 մարդ ձերբակալվել է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանի Բաթում քաղաքում «Բեշիքթաշի» և իսրայելական Բեեր Շևայի «Հապոելի» հանդիպման ժամանակ թուրքական ֆուտբոլային ակումբի երկրպագուների և ոստիկանության միջև բախման հետևանքով տուժել է ոստիկանության երեք աշխատակից, 16 մարդ ձերբակալվել է, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունում նշել են, որ երկրպագուների մի մասի սադրիչ և բռնի գործողությունների հետևանքով վնասվել է մարզադաշտի ենթակառուցվածքը, այդ թվում՝ նստելատեղերը, որոնք երկրպագուները նետել են ոստիկանների ուղղությամբ։
Հաղորդվել է, որ բախումները դադարեցնելու, իրավիճակը կայունացնելու և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Արդյունքում՝ ոստիկանության երեք աշխատակից ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ, ձերբակալվել է հակաօրինական գործողությունների 16 մասնակից։
Նշենք, որ «Բեշիքթաշի» և Բեեր Շևայի «Հապոելի» միջև հանդիպումը տրիբունաներում տեղի ունեցած միջադեպերի պատճառով ընդհատվել է մոտ 30 րոպեով։ Այնուհետև խաղը վերսկսվել է, և թուրքական թիմը հաղթել է 2։1 հաշվով։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
