Լեհաստանն երկու ՄիԳ-29 կործանիչ կփոխանցի Ուկրաինային

Լեհաստանն երկու ՄիԳ-29 կործանիչ կփոխանցի Ուկրաինային

Զենքի մատակարարումներ14:03 | հոկտեմբերի 29, 2026Լեհաստանն երկու ՄիԳ-29 կործանիչ կփոխանցի Ուկրաինային
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Լեհաստանն երկու ՄիԳ-29 կործանիչ կփոխանցի Ուկրաինային<!—>

]—>

Լեհաստանը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել երկու «ՄիԳ-29» կործանիչ և այլ ռազմական տեխնիկա։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հաղորդել է «Rzeczpospolita» պարբերականը՝ վկայակոչելով Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար, գեներալ Դարիուշ Լուկովսկուն։

Գեներալը պարբերականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Վարշավան որոշել է մոտ ժամանակներս փոխանցել կործանիչները։ Թերթի տվյալներով՝ դրանցից մեկի շահագործման ժամկետն արդեն սպառվել է, և հավանական է, որ Կիևին կփոխանցվեն միայն այդ թռչող ապարատի մասերը։ Հստակեցվում է, որ երկրորդ կործանիչը սարքին վիճակում է։

Բացի այդ, Լեհաստանը կարող է Ուկրաինային տրամադրել այլ ռազմական տեխնիկա, 155 և 152 մմ տրամաչափի հրետանային զինամթերքի խմբաքանակ, ինչպես նաև F-16 ինքնաթիռների վրա տեղադրվող վեցփողանի ավիացիոն հրանոթների համար նախատեսված 20 հազար 102 միլիմետրանոց մարտական փամփուշտ։

Երկրի պաշտպանության նախարարությունից հաստատել են Կիևին ռազմական օգնության հերթական փաթեթն ուղարկելու ծրագրերը՝ հստակեցնելով, որ փաթեթում կներառվի ինչպես նոր, այնպես էլ շահագործման ժամկետն սպառած տեխնիկա։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Զենքի մատակարարումներՌազմական

Տեղադրություն

ԼեհաստանՈւկրաինա

Աղբյուրը՝ NEWS.am