Իտալիայում ձերբակալել են սինագոգում և մզկիթում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 22-ամյա երիտասարդի

Իտալիայում ձերբակալել են սինագոգում և մզկիթում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 22-ամյա երիտասարդի

Հանցագործություն19:20 | հոկտեմբերի 29, 2026Իտալիայում ձերբակալել են սինագոգում և մզկիթում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 22-ամյա երիտասարդի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իտալիայում ձերբակալել են սինագոգում և մզկիթում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 22-ամյա երիտասարդի<!—>

]—>

Իտալիայում ձերբակալել են 22-ամյա երիտասարդի, որը կասկածվում է Միլանի մերձակայքում գտնվող սինագոգում և մզկիթում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, հայտնում է Ansa-ն։

Ձերբակալման հրամանագիրն արձակել է Միլանի քննչական դատավորը՝ իրավապահ մարմինների միջնորդությամբ։

Կարաբիներների տվյալներով՝ կասկածյալը մանրամասն ծրագրել էր պայթուցիկ սարքերի պատրաստումն ու հրազենի ձևափոխումը։ Նրա էլեկտրոնային սարքերի ուսումնասիրությամբ սպիտակ ռասայի գերազանցության, աքսելերացիոնիզմի, Հոլոքոստի ժխտման և այլատյացության գաղափարներ պարունակող նյութեր են հայտնաբերվել։

Քննությամբ նաև պարզվել է, որ երիտասարդը պարբերաբար ինքնուրույն պատրաստվել է ահաբեկչական գործունեության և փնտրել քիմիական նյութեր, որոնք կարող էին օգտագործվել պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։

Բացի դրանից, նրա սարքերում քարոզչական նյութեր և հանցագործությունների կոչեր պարունակող տեքստեր են հայտնաբերվել։ Մասնավորապես՝ գաղափարական մանիֆեստներ, դրանց թվում՝ 2011 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և Ուտյոյա կղզում ահաբեկչություններ իրականացրած Անդերս Բրեյվիկին առնչվող նյութեր են հայտնաբերվել։

Երիտասարդը կասկածվում է Իտալիայի քրեական օրենսգրքի 270-quinquies հոդվածով նախատեսված հանցագործության մեջ։ Այդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ահաբեկչական, այդ թվում՝ միջազգային բնույթի հանցագործություններ կատարելու նպատակով ուսուցում անցնելու համար։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՀանցագործությունՁերբակալությունՊատահարներ

Տեղադրություն

Իտալիա

Պատմություն

Ահաբեկչություն

Աղբյուրը՝ NEWS.am