Իրանն ԱՄՆ փոխնախագահ Վենսի ուղերձին չի պատասխանել. Fars

Իրանն ԱՄՆ փոխնախագահ Վենսի ուղերձին չի պատասխանել. Fars

Դիվանագիտություն19:31 | հոկտեմբերի 29, 2026Իրանն ԱՄՆ փոխնախագահ Վենսի ուղերձին չի պատասխանել. Fars
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրանն ԱՄՆ փոխնախագահ Վենսի ուղերձին չի պատասխանել. Fars<!—>

]—>

Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին ուղղված ուղերձին, Fars գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ ամերիկացի և իրանցի պաշտոնյաների միջև նամակների ու ուղերձների փոխանակումն արտառոց երևույթ չէ։ Նման շփումներ տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում, դրանց թվում՝ Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիի օրոք և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ, երբ վերջինս նամակ էր հղել Իրանի գերագույն առաջնորդին։

Աղբյուրը հաստատել է, որ Վենսն իսկապես ուղերձ է հղել Ռեզայիին, սակայն ընդգծել է, որ Թեհրանը դեռ պատասխան չի ուղարկել։

Նա միաժամանակ հերքել է լրատվամիջոցներում հայտնված՝ ուղերձի բովանդակության մասին ենթադրությունների հավաստիությունը՝ դրա հնարավոր թեմայի վերաբերյալ որևէ լրացուցիչ մանրամասն չբացահայտելով։

Ավելի վաղ  The Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու նպատակով։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Իրանի հետ բանակցությունները վերսկսելու ցուցում չի տվել։

Հասանելի է

русский

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններ

Անձ

Դոնալդ ԹրամփՋեյ Դի Վենս

Աղբյուրը՝ NEWS.am