Ռուսաստանն առաջարկել է միջնորդել Իրանի և ԱՄՆ-ի միջև և պատրաստ է ընդունել իրանական ուրանը

Դիվանագիտություն19:05 | հոկտեմբերի 29, 2026Ռուսաստանն առաջարկել է միջնորդել Իրանի և ԱՄՆ-ի միջև և պատրաստ է ընդունել իրանական ուրանը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ հանդես գալ Իրանի և ԱՄՆ-ի միջև և ընդունել իրանական հարստացված ուրանը, եթե դա օգնի տարաձայնությունների կարգավորմանը, Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է կողմերի խնդրանքով միանալ միջնորդական ջանքերին և նպաստել Պարսից ծոցի շրջանում հետագա ռազմական սրացման կանխմանը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում ընդունել իրանական հարստացված ուրանը, եթե այդ հարցը մնա Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների առանցքային խոչընդոտներից մեկը։
Նրա գնահատմամբ՝ իրանական թեման պարբերաբար քննարկվում է Մոսկվայի և Վաշինգտոնի շփումների ընթացքում։ Կողմերն այդ հարցի շուրջ կարծիքներ են փոխանակում։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
