Երևանում Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ

Երևանում Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ

Շենքի փլուզում13:52 | հոկտեմբերի 29, 2026Երևանում Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երևանում Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ<!—>

]—>

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում,՝դեպի Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ են մնացել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խմբեր։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։ Մեկ հոգու էլ փորձում են բետոնե ծածկի տակից դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Իրադարձություն

Շենքի փլուզում

Թեմա

Պատահարներ

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am