Թրամփը Էրդողանին հրավիրել է միանալ Գազայի հատվածի կառավարման խաղաղության խորհրդին

VPcXiXpH7xx0pfnfTjEeiwffy4ZGUHQVPDbG11Z6

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միանալ Խաղաղության խորհրդին, որը կհսկի Գազայի հատվածի ժամանակավոր կառավարումը Իսրայելի հետ երկամյա պատերազմից հետո, հաղորդում է Daily Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարությանը։

 

 

Ուրբաթ օրը Թրամփը նամակ է հղել Էրդողանին՝ առաջարկելով միանալ տնօրենների խորհրդին որպես հիմնադիր անդամ, ասված է հաղորդակցության գծով տնօրեն Բուրհանեթին Դյուրանի հայտարարության մեջ:

 

 

Տնօրենների խորհրդի մյուս անդամների թվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Ըստ այն պլանի, որը Սպիտակ տունը հրապարակել էր հոկտեմբերին, Թրամփը հանդիսանում է խորհրդի նախագահը:

Խորհուրդը ստեղծվել է, որպեսզի վերահսկողություն իրականացնի Գազայի նկատմամբ անցումային շրջանի ընթացքում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կրակի դադարեցման համաձայնագրի կնքումից հետո։ Ըստ պլանի՝ խորհուրդը ՄԱԿ-ի թույլտվությամբ համակարգելու է միջազգային մասնակցությունը Գազայի կայունացման և վերականգնման ջանքերին։

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ստորագրել են Թրամփի պլանը, որում նշվում է, որ պաղեստինյան տեխնոկրատական մարմինը լինելու է միջազգային խորհրդի վերահսկողության ներքո, որն էլ կառավարելու է Գազան անցումային շրջանում։

Ըստ Դյուրանի՝ Թուրքիան այս նախաձեռնությունը դիտարկում է որպես Գազայում և տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ավելի լայն միջազգային ջանքերի մաս։

Թրամփը «Գազայի հատվածի գործադիր խորհրդի» 11 անդամների կազմում նաև ընդգրկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին՝ Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Սիգրիդ Կաագի, Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային համագործակցության նախարար Ռիմ Ալ-Հաշիմիի և իսրայելա-կիպրական միլիարդատեր Յակիր Գաբայի, ինչպես նաև գործադիր խորհրդի այլ անդամների հետ միասին։