Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին

Արագածոտն00:59 | նոյեմբերի 4, 2026Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին։
Դեպքի վայրում հավաքված հարազատները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ ամուսինները եղել են «Opel Zafira»-ում։
Նշենք, որ մինչև այս պահը դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են դիերը հանել վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացնել ավտոճանապարհից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարից 8 մարդ է մահացել, և 3-ը վիրավորում ստացել։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
