Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Հայաստան04:01 | նոյեմբերի 4, 2026Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի<!—>

]—>

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով նաեւ 3 վիրավոր կա։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:

Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին։


Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ՃՏՊ

Աղբյուրը՝ NEWS.am