Սահմանադրության շուրջ գործընթացներով պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացումը իրադարձությունների զարգացման հավանական սցենար է․ Սերգեյ Մինասյան

Սահմանադրության շուրջ գործընթացներով պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացումը իրադարձությունների զարգացման հավանական սցենար է․ Սերգեյ Մինասյան

Հայաստան13:00 | նոյեմբերի 24, 2026Սահմանադրության շուրջ գործընթացներով պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացումը իրադարձությունների զարգացման հավանական սցենար է․ Սերգեյ Մինասյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սահմանադրության շուրջ գործընթացներով պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացումը իրադարձությունների զարգացման հավանական սցենար է․ Սերգեյ Մինասյան<!—>

]—>

Հայաստանը չի կարող ուղղակիորեն ազդել TRIPP-ի շուրջ ընթացող բոլոր գործընթացների վրա։ Այս մասին նոյեմբերի 25-ի քննարկման ժամանակ հայտարարել է Ռումինիայում Հայաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նա պարզաբանել է, որ TRIPP-ի շուրջ իրադարձությունների ընթացքը կարող է փոխվել ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումների հետևանքով, իսկ դրանց վրա Հայաստանն ազդել չի կարող։ Այդուհանդերձ, նրա կարծիքով, նախագծի շուրջ երկկուսակցական համաձայնությունը պահպանվում է։

«Ընդ որում, Հայաստանը կարող է իրագործել այն, ինչ կախված է իր ներքին գործընթացներից», — նշել է փորձագետը։ Նրա գնահատմամբ՝ TRIPP նախագիծն արդեն կատարել է ու շարունակում է կատարել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու իր դերը։

Ռիսկերը կառավարելու համար Մինասյանը կարևորել է ակտիվ աշխատանքը տարածաշրջանային ու արտատարածաշրջանային բոլոր դերակատարների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և Եվրամիության հետ, որպեսզի մեծանա նախագծի նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը։

Նա չի բացառել, որ Սահմանադրությանն առնչվող զարգացումները կապված կլինեն հնարավոր արտահերթ ընտրությունների հետ։ «Առավել հավանական սցենար է թվում այն, որ Հայաստանի Սահմանադրության շուրջ ընթացող գործընթացների հետ կապված արտահերթ ընտրություններ կանցկացվեն», — ընդգծել է քաղաքագետը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ԸնտրություններՔաղաքականությունTRIPP