Դուբլինում վիկտորիանական ամրոցի ճակատի հետևում 800 տարի կորած համարվող բերդ են հայտնաբերել

Դուբլինում վիկտորիանական ամրոցի ճակատի հետևում 800 տարի կորած համարվող բերդ են հայտնաբերել

Հնագիտություն02:41 | նոյեմբերի 4, 2026Դուբլինում վիկտորիանական ամրոցի ճակատի հետևում 800 տարի կորած համարվող բերդ են հայտնաբերել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Դուբլինում վիկտորիանական ամրոցի ճակատի հետևում 800 տարի կորած համարվող բերդ են հայտնաբերել<!—>

]—>

Դուբլինում վիկտորիանական ամրոցի ճակատի հետևում հնագետները հայտնաբերել են միջնադարյան բերդի պահպանված հատվածներ, որը երկար ժամանակ ամբողջությամբ կորսված էր համարվում։ Գտածոն 800 տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն է տվել պատկերացում կազմել շինության սկզբնական տեսքի մասին, որը, ենթադրաբար, կառուցվել է XIII դարում։

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Archaeology Ireland հանդեսում։

Ռուբակ ամրոցը Դուբլինի համալսարանական քոլեջի տարածքում է։ Այսօր այն վիկտորիանական դարաշրջանի գոթական կառույցի տեսք ունի, սակայն դրա պատմությունը շատ ավելի վաղ է սկսվել։ Հնագետ Թադգ Օ՛Քիֆը և նրա գործընկերները պարզել են, որ հետագա վերակառուցումների շերտերի տակ պահպանվել սկզբնական միջնադարյան շինության հատվածներ։են

Մոտ 150 տարի առաջ ամրոցը լայնածավալ վերակառուցման է ենթարկվել։ Համարվում էր, որ ժամանակի և ռազմական բախումների հետևանքով ավերված հին կառույցները քանդվել և հեռացվել են։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շինարարները նախընտրել են նոր տարրերը կառուցել պահպանված միջնադարյան պատերի ու միջհարկային ծածկերի վրա։

Գիտնականների ենթադրությամբ՝ բերդը կառուցվել է XIII դարի սկզբին։ Այն միաժամանակ ծառայել է որպես բնակելի շենք և պաշտպանական կառույց։ Նրա բնակիչների թվում եղել են իռլանդական ազնվականության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իռլանդիայի լորդ-կանցլերը։ Ըստ պատմական ավանդությունների՝ Փառահեղ հեղափոխությունից հետո՝ 1689 թվականին, այստեղ ապաստանել է նաև գահընկեց արված անգլիական թագավոր Հակոբ II-ը։

XVIII դարում ամրոցն արդեն լքված ու անխնամ վիճակում էր։ Դրա տեսքը պատկերել է հոլանդացի նկարիչ Գաբրիել Բերանժեն՝ 1765 թվականին ավերակները պատկերող ջրաներկ աշխատանքստեղծելով ։ Այս ստեղծագործությունը կարևոր աղբյուր է դարձել հնագետների համար. նկարիչը պահպանել է ճարտարապետական մանրամասներ, որոնք հետազոտողներին օգնել են վերականգնել շինության պատմությունը։

Ըստ Օ՛Քիֆի՝ Դուբլինի համալսարանական քոլեջն այժմ կարող է հավակնել Իռլանդիայի համալսարանական տարածքներում պահպանված ամենահին շենքն ունենալու կոչմանը։

Գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրությունները՝ սկզբնական բերդի կառուցման ժամանակն ավելի ճշգրիտ որոշելու համար։

Հասանելի է

русский

Թեմա

ՀնագիտությունՄշակութային ժառանգությունՊատմություն

Տեղադրություն

Դուբլին

Աղբյուրը՝ NEWS.am