Գերմանիայում դիմակավորված անձը հարձակվել է քաղաքական գործիչներից մեկի վրա

Գերմանիայում դիմակավորված անձը հարձակվել է քաղաքական գործիչներից մեկի վրա

Գերմանիա12:23 | նոյեմբերի 24, 2026Գերմանիայում դիմակավորված անձը հարձակվել է քաղաքական գործիչներից մեկի վրա
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանիայում դիմակավորված անձը հարձակվել է քաղաքական գործիչներից մեկի վրա<!—>

]—>

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Շվերտե քաղաքում դիմակավորված անհայտ անձը խմբակցության նիստի ժամանակ ներխուժել է «Կանաչներ» կուսակցության գրասենյակ և հարձակվել քաղաքական գործիչներից մեկի վրա։ Միջադեպի հետևանքով երեք մարդ է վիրավորվել, հայտնում է Bild պարբերականը։

«Երկուշաբթի երեկոյան դիմակավորված անձը ներխուժել է Շվերտեի կենտրոնում գտնվող («Կանաչներ») կուսակցության գրասենյակ և հարձակվել քաղաքական գործիչներից մեկի վրա… Միջադեպի հետևանքով երեք մարդ է վիրավորվել», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել գրասենյակում խմբակցության նիստի ժամանակ։ Պարբերականի տեղեկություններով՝ շենքում մեկ տասնյակից ավելի մարդ է եղել։ Թերթի տվյալներով՝ հարձակվողն իր հետ շարժական կրակմարիչ է ունեցել, սակայն թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, և ինչ վնասվածքներ են ստացել տուժածները, առայժմ պարզ չէ։ Հայտնի է, որ տուժածները հիվանդանոցներում են։ Հարձակման մեջ կասկածվողը դիմել է փախուստի, նրա դրդապատճառները նույնպես պարզ չեն։

Հասանելի է

русскийenglish

Տեղադրություն

Գերմանիա

Թեմա

ՊատահարներՔաղաքականություն