Հռոմի Պապը Իսրայելին կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

upload-2025-05-08t174422z-1819585939-rc2tdeau75fy-rtrmadp-3-pope-leo-xiv-pic-32ratio-900x600-900x600-7310-1-1756313300011-770x_

Հռոմի Պապ Լեո XIV-ը կոչ է արել Իսրայելին մշտական հրադադար հաստատել Գազայում։

Պոնտիֆիկոսն ընդգծել է անվտանգ մարդասիրական միջանցքի ապահովման և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լիարժեք պահպանման անհրաժեշտությունը, ներառյալ քաղաքացիական անձանց պաշտպանությունը:
Նա նաև պահանջել է ազատ արձակել Գազայում մնացած ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված պատանդներին։

Հռոմի պապն ընդգծել է, որ բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ առավել խոցելի, իրավունք ունեն մնալ իրենց տարածքում և չենթարկվել բռնի տեղահանման: