Ինձ չսովորեցնեք՝ ես ոնց քվեարկեմ. Արփի Դավոյանը՝ բողոքի ակցիա անող ավագանու անդամներին

screenshot-8-1751354291653-770x_

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ակցիա են իրականացնում Ազգային ժողովի մոտ։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկել է տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: Այդ պատճառով Երևանի ընդդիմադիր ավագանու անդամներն իրենց բողոքն են հայտնում:

Հարցը պետք է քննարկվի այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Ավագանու անդամները խորհրդարան մտնող պատգամավորներից հետաքրքրվում են. «Բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»:

Ի պատասխան ավագանու անդամների հարցին՝ ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն ասաց՝  կքվեարկի այնպես, ինչպես  որոշի խմբակցությունը, իսկ Արփի Դավոյանն արձագանքեց. «Ինձ չսովորացնեք՝ ես ոնց քվեարկեմ»։