Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ու հայտարարությունները ադեկվատ չեն․ Բռնցքամարտի ֆեդերացիան՝ մարզիկի մեղադրանքների մասին

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել ենք, Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։ Այդ մասին նա հայտնել է օրերս ֆեյսբուքյան իր էջում: Նման որոշման պատճառը, ըստ բռնքամարտիկի, ոչ բավարար աջակցությունն է իրեն՝ որպես Եվրոպայի և Աշխարհի առաջնության չեմպիոնի։ Բռնցքամարտիկը լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհություն էր հայտնել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել և չեն շնորհավորել։

 

Tert.am մեկնաբանություն խնդրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ Էրիկ Իսրայելյանի դժգոհություններրի հետ կապված։

 

«Հայտնում ենք, որ Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու  դժգոհությունները ֆեդերացիայից՝ ադեկվատ չեն»,- ասացին բռնցքամարտի ֆեդերացիայից՝ հրաժարվելով այլ մեկնաբանություն տալ։

 


Նշենք, որ Tert.am-ը փորձում է կապ հաստատել մարզիկի հետ՝ մեկնաբանությու ստանալու համար, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին և հաղորդագրություններին:

Նշենք, որ երեկ ԿԳՄՍ նախարարությունից ևս անդրադարձել էին բռնցքամարտիկին հայտարարությանը՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները: Մասնավորապես՝  2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.