Իրանի թյուրքախոսների ամսագիրը քննադատել է Ալիևին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) թյուրքախոսների «Vatan yoli» (Հայրենիքի ճանապարհ) ամսագրի նոյեմբերյան համարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ամսագրի էջերում տեղ են գտել Ալևի բռնապետությունը քննադատող սուր ձևակերպումներ, ինչպես նաև վերջինիս ծաղրանկարը՝ Թուրքիայի դրոշը պատկերող փողկապով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

Քննադատական տեքստերում հանդիպում են հետևյալ գլխագրերը՝

«Բաքուն Ադրբեջան չէ»,

«Ալիևը հատել է Իրանի կարմիր գծերը»,

 

«Բաքուն տարածաշրջան է բերել Իրանի թշնամիներին»։

Նշենք, որ Ադրբեջանը և Թուրքիան թյուրքախոս ատրպատականցիներով բնակեցված Իրանի հյուսիսային նահանգներն անվանում են «Հարավային Ադրբեջան»։ Ըստ իրենց հաշվարկների՝ ներկայիս Իրանում բնակվում է 35-40 մլն ազարի։

Ազարիներ – էթնիկ խումբ Իրանում, որը պատմական Ատրպատականի հիմնական բնակչությունն է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.