Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնության չեն հասել Բրյուսելում, բայց ես չեմ հանձնվում. Բորել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին համաձայնության չեն հասել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլի ընթացքում, սակայն պայմանավորվել են շարունակել երկխոսությունը մոտ օրերին: 

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում:

Բորելի խոսքով՝ երկու ղեկավարներն էլ շեշտել են երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

«Բանակցությունները կվերսկսվեն մոտ օրերին: Դեռ ժամանակ կա մինչև սեպտեմբերի 1-ը, ես չեմ հանձնվում», - ասել է Բորելը:

Սերբիայից անջատված և մասնակիորեն ճանաչված Կոսովոյի Հանրապետության շուրջ իրադրությունները սրվել են օգոստոսի 1-ին, Կոսովոյի հյուսիսում տեղի էին ունեցել բախումներ սերբերի հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.