Նպատակներին հասել ենք, գործողությունը շարունակելու իմաստ չկա. Իսրայելի վարչապետը՝ Գազայի հատվածում իրավիճակի մասին

«Արշալույս» գործողությունը, որն ուրբաթ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակը սկսել էր «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման դեմ, հասել է իր նպատակներին, այն շարունակելն իմաստ չունի։ Այս մասին կիրակի հայտարարել է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նպատակներին հասել ենք, գործողությունը շարունակելու իմաստ չկա»,- հեռուստաալիքը մեջբերում է վարչապետի խոսքերը։

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ օգոստոսի յոթին Գազայում տեղական ժամանակով ժամը 20:00-ին Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարը տեղի կունենա. Իսրայելը համաձայնել է Գազայում Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկված հրադադարին։

«Գազայում հրադադարը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20:00-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր,որ Իսրայելը Եգիպտոսի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններ է վարում: Գազայի հատվածում ուրբաթ իսրայելական բանակը գործողություն էր սկսել «Իսլամական ջիհադ» կազմակերպության դեմ։

Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը սկսել է «Արշալույս» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։

Հաղորդվել է նաև «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատարներ Թայսիր ալ Ջաբարիի և Խալեդ Մանսուրի մահվան մասին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.