Լուգանսկի ներկայացուցիչը գնահատել է Կիևի կողմից Դոնբասում թուրքական անօդաչուի կիրառումը

Կիևը, Դոնբասում կիրառելով թուրքական Bayraktar հարվածային անօդաչուները, ստուգել է՝ որքան հեռու իրենք կարող են գնալ Մինսկի պայմանավորվածությունները խախտելով:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը: « Ուկրաինայի բարձրագույն պաշտոնյաների հայտարարություններն օդաչու կիրառելու և Մինսկի պայմանավորվածությունների գիտակցված խախտման մասին մարտահրավեր է և փորձ՝ գործով պարզելու, թե էլ ինչ իրենց թույլ կտրվի անել, որքան հեռու կարող են իրենք գնալ, ինչի համար գլխին հարվածա չեն ստանա, և որքան կհանդուրժեն այդ ամենը»,- ասել է Միրոշնիկը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտարարել էր, որ զինվորականներն առաջին անգամ Bayraktar հարվածային անօդաչու են կիրառել Դոնբասում, որը ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.