«Հորիզոնում տեսանելի է մեծ ու հզոր Թուրքիայի ուրվագիծը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ելույթ է ունեցել Անկարայի նախագահական պալատում, որտեղ հայտարարել է, որ «հորիզոնում տեսանելի է մեծ ու հզոր Թուրքիայի ուրվագիծը», հաղորդում է Anadolu-ն:

«Երբ մենք ասում ենք, որ Թուրքիան դարձնելու ենք աշխարհի 10 ամենամեծ տնտեսություններից մեկը, սա ասում ենք ոչ միայն մարդկանց այս կամ այն կատեգորիայի, այլ երկրի բոլոր քաղաքացիների համար: Երբ Թուրքիան զարգանա, ամրապնդվի, հարստանա, մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակը նույնպես կաճի: Հորիզոնում տեսանելի է մեծ ու հզոր Թուրքիայի ուրվագիծը: Քանի դեռ մենք, որպես ազգ, ամուր պաշտպանում ենք մեր միասնությունը, հավասարությունն ու եղբայրությունը, ոչ ոք չի կարող մեզ խանգարել այս նպատակին հասնել», - ասել է Թուրքիայի առաջնորդը:

Նա ընդգծել է, որ «Թուրքիան կանգնած է մի ժամանակաշրջանի շեմին, երբ մի կողմից իրենք համալրում ենք իրենց դարավոր կորուստները, իսկ մյուս կողմից կողմից՝ վստահորեն նայում պայծառ ապագային»:

Էրդողանի խոսքով՝ «ոչ ոք չպետք է կասկածներ ունենա, որ իրենք իրենց երեխաներին կթողնեն այն երկիրը, որի մասին երազում են, եթե շարունակեն ներկայիս գործընթացը, որի խորհրդանիշը 2023 թվականի նպատակներն են»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.