«ԱՄՆ-ն չեղարկել է ռազմանավերի ուղարկումը Սև ծով». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է, որ ԱՄՆ-ն չեղարկել է իր ռազմական նավերի անցումը Սև ծով: Այս մասին տեղեկանում ենք թուրքական NTV հեռուստաընկերության կայքից:

«ԱՄՆ-ն բանավոր տեղեկացրել է մեզ, որ նավերի անցումը չեղյալ է հայտարարվել: Այնուամենայնիվ, եթե նրանք միտքը փոխեն, նրանք դեռ 3 օր ունեն նախորդ ծանուցումն օգտագործելու և նավերն ուղարկելու համար. ծանուցումը դեռ ուժի մեջ կլինի: Եթե նավերը 3 օրվա ընթացքում չանցնեն, ապա նրանք կրկին պետք է ծանուցում կատարեն սպասվող անցումից 15 օր առաջ»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Նրա խոսքերով` վերջերս ԱՄՆ-ն 14 ծանուցում է ուղարկել Սև ծով իր ռազմանավերի անցման մասին, որից 5-ը հետագայում չեղյալ է հայտարարվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վաշինգտոնն Անկարային տեղեկացրել էր, որ այս շաբաթ ԱՄՆ-ի 2 ռազմանավ Բոսֆորի նեղուցով կանցնի Սև ծով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.