Սպիտակ տունը թույլատրել է Բայդենին տրամադրել հետախուզական ծառայությունների կողմից ԱՄՆ նախագահի համար կազմված ամենօրյա գաղտնի զեկույցները. Reuters

Սպիտակ տունը թույլատրել է դեմոկրատ Ջո Բայդենին տրամադրել հետախուզական ծառայությունների կողմից ԱՄՆ նախագահի համար կազմված ամենօրյա գաղտնի զեկույցները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ այժմ Բայդենը հասանելիություն ունի ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ հետախուզական վերջին տվյալներին:

Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին: 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.