«Հայ եմ և անհրաժեշտության դեպքում պետք է պաշտպանեմ հայրենիքս». ԼՂ առաջնագիծ մեկնած հայազգի ըմբշամարտի չեմպիոնը պատմել է իր որոշման մասին

Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական մրցաշարի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պատմել է Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատ մեկնելու իր որոշման մասին: 

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավվելի վաղ հայտնի էր դարձել, որ 20-ամյա մարզիկը միացել է կամավորների ջոկատին:

«Ես հայ եմ, և պետք է պաշտպանեմ հայրենիքս, եթե դրա անհրաժեշտությունը կա: Շատերը դեմ էին, որ ես մեկնեի առաջնագիծ: Սակայն հայրս՝ «Հայդուկ» ջոկատի հրամանատարը, զիջեց իմ ցանկությանը, և ես նրա հետ միասին մեկնեցի Արցախ: Օգնում էի ինչով կարող էի: Սպորտը կոփում է մարդուն նաև հոգեբանորեն: Գորգի վրա կամ սպորտդահլիճում ձեռք բերված որակներն օգնեցին նաև առաջնագծում»,- պատմել է մարզիկը:

Հարությունյանը նշել է, որ հայրենիքի պաշտպանությունը հերոսություն չի համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.