COVID-19-ի կանխարգելման նպատակով Գերմանիան եւս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից ճամփորդությունների սահմանափակումները

Նոր տեղեկություններ դեպի Շենգենյան տարածք և Գերմանիա ճամփորդությունների սահմանափակումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը.

 

«Հետևելով ԵՄ հանձնաժողովի 2020թ. ապրիլի 8-ի առաջարկություններին՝ Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով առայժմ ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները:

Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս պետությունները, կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու վերաբերյալ 2020թ. մարտի 17-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդունած սահմանափակումները առայժմ մինչև 2020թ. մայիսի 15-ը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածք մուտք գործած անձանց նկատմամբ կկիրառվի կարանտին:

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.