Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասնել են 296-ի. 1tv.ge

Այսօր Վրաստանում հաստատվել են կորոնավիրուսով վարակման եւս 24 նոր դեպք: Թարմացված տեղեկատվությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, փոպանցում է Վրաստանի առաջին ալիքը:

Պաշտոնական տվյալներով` 296 վարակվածից առողջացել է 68 մարդ, մահացել է 3 մարդ:

4834 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 434-ը` հիվանդանոցներում: Միեւնույն ժամանակ, Վրաստանի երեք քաղաքացի կորոնավիրուսից բուժման համար տեղափոխվել է արտասահմանից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.