Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 2 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 2 քուրդ զինյալ է սպանվել։

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալների դեմ։

Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։

ermenihaber.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.