Չինաստանում 14 բժիշկների շնորհվել է «Ընկած հերոսներ» կոչումը. РИА Новости

Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները որոշել են «Ընկած հերոսների» կոչում շնորհել 14 բժիշկների, որոնք մահացել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ընթացքում:

Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը:

Ցանկում ընդգրկվել է նաև Լի Վենլյանը, որն առաջիններից մեկն էր նախազգուշացրել Ուհանում SARS-ի համաճարակին նմանվող թոքաբորբի տարածման մասին:

Հուբեյի իշխանություններն ընդգծել են, որ Չինաստանում տարածվելուց ի վեր COVID-19-ի համաճարակը դարձել է երկրի առողջապահության ոլորտում խոշորագույն արտակարգ իրավիճակը՝ տարածման ամենաբարձր տեմպով և ընդգրկման ամենամեծ մասշտաբներով:

«Ընկած հերոսներ» կոչումը բարձրագույն պատվավոր կոչում է, որը տրվում է Կոմունիստական կուսակցության և պետության կողմից այն քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են պետությանը, հասարակությանը և մարդկանց ծառայելուն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.