Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ

 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում զինված հակամարտություն ունենալ Իրանի դեմ. Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում:

«Ցանկանո՞ւմ եմ ես պատերազմ: Ոչ, ես ցանկանում եմ խաղաղություն, ես սիրում եմ խաղաղությունը: Իրանը պետք է ձգտի խաղաղության ավելին, քան ցանկացած ուրիշը»,-ասել է նա՝ պատասխանելով հնարավոր ռազմական սցենարի մասին հարցին:
Նա նշել է, որ ռազմական հակամարտությունը լավ գաղափար չէ նաև Իրանի համար: «Չեմ կարծում, որ Իրանն ուզում է, որ դա տեղի ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Թրամփը Թվիթերում կատարել էր գրառում և լուրջ հետևանքներ էր «խոստացել» Իրանին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույցը վերաճել էր անկարգության, ինչին ի պատասխան դեսպանատան անվտանգության ծառայությունն ու Իրաքի ոստիկանությունն արցունքաբեր գազ էին կիրառել և նախազգուշական կրակոցներ էին արձակել: Տուժել է 20 մարդ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.