Բաժին : Նորաձևություն
70-ամյա սուպերմոդելը վնասակարություն է տեսել Քիմ Քարդաշյանի արտաքինի մեջ
Բրիտանական նախկին սուպերմոդել Թվիգին քննադատել է աղջիկների շրջանում տարածում ստացած շրթունքներին ծավալ հաղորդելու գործընթացը: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:
Ըստ 70-ամյա հանրահայտի կնոջ, Քարդաշյան քույրերի արտաքինին նմանվելու մոլուցքը՝ երկրպագուներին դրդում է դիմել կոսմետոլոգների օգնությանը, ինչի կարիքը նրանք իրականում չեն զգում: Թվիգին նաև հայտարարել է, որ Botox ներարկող կանայք նմանվում են բուրունդուկի, և խոստովանել է, որ իրեն դուր չեն գալիս նման պրոցեդուրաների արդյունքները,
Թվիգին նշել է, որ բոտոքս ներարկած մարդկանց արտաքին տեսքի հանդեպ հակակրանքի պատճառով նա հրաժարվել է այցելել կոսմետոլոգի մոտ, չնայած այն բանի, որ իր շրթունքներին անհրաժեշտ է մի փոքր շտկում: