Կփորձեմ օգնել Հայաստանին զարգացնելու ֆուտբոլը. Ալեքսանդր Տարխանով

Երևանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը  խոսել է ակումբում առաջին ծրագրերի ու մի քանի այլ թեմաների մասին.«Այս ակումբին վաղուց գիտեմ: Ավելի հաճախ սկսեցի հետևել, երբ ակումբի նախագահ դարձավ իմ լավ ընկեր Արթուր Սողոմոնյանը: Մենք շատ արագ համաձայնության եկանք:Անդրեյ Տալալաևը հեռացավ, ինձ առաջարկ արեցին ու ես չհրաժարվեցի:Հայաստանում իդեալական պայմաններ են: «Հանրապետական» մարզադաշտը հրաշալի է, որտեղ խաղում է ազգային հավաքականը: Նոր ստադիոններ, ինչպես Ռուսաստանում, չկան: Չէ՞ որ Հայաստանը չի ընդունել Աշխարհի առաջնություն: Եղանակը Երևանում հիանալի է: Ես մարտին դասընթացներ եմ անցկացրել Երևանում ու արդեն այդ ժամանակ մարզադաշտերի խոտածածկը իդեալական վիճակում էին: Արհեստական խոտածածկով դաշտեր էլ այնտեղ չկան:

«Փյունիկի» հետ պայքարելու ենք Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Երեք ուղեգրի համար պայքարում են հինգ հավասարազոր թիմեր: Փորձելու ենք պայքարել նրանց հետ:

Ռուս ֆուտբոլիստների և մարզիչներ այնտեղ շատ կան: Հայաստանում արտասահմանցիներ շատ կան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենն էլ իսպանացի է: Կօգնեմ Հայաստանին բարձրացնել ֆուտբոլի մակարդակը: Մի մոռացեք, որ Հայաստանում է անցկացվելու Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությունը: Դա նույնպես զարգանալու հատկանիշ է»,- ասել է Տարխանովը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.