Արայիկ Հարությունյանը Վայոց ձորի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ յուրաքանչյուր օր մասնակից դարձնելով տվյալ մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, ուսուցիչների։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Հայտնում են նաև, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, օրվա առաջին կեսին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանում, որտեղ ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել ուստարվա նախապատրաստական աշխատանքների ու Վայոց Ձորի մարզի կրթության ոլորտի խնդիրների շուրջ։
Մեկնաբանություններ