Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում

Լոռու մարզում քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում՝ հաջակցություն տավուշցիների։

 

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի դատապարտվում», «Ցավը պետք է վերածվի ցասման, մենք մեր երկրում ճորտ չենք լինելու» և այլ գրություններով պաստառներ։

 

Ճանապարհը փակ է եղել մոտ մեկ ժամ, ինչից հետո ժամանել են ոստիկանության ծառայողներ ու երկար բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Այնուամենայնիվ մասնակիցները դեռ տեղում են և շարունակում են իրենց անհնազանդության ակցիան։

 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է հանրապետության տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվում։ Բողոքի ալիքը բարձրացավ նախ Տավուշի մարզում, սակայն կարճ ժամանակ անց հաջակցություն տավուշցիների անհնազանդության ակցիաներ կսկսեցին իրականացվել նաև այլ մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.