ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

Քանի միլիոն դրամի է դուրս գրել Երևանի քաղաքապետարանը թքած-կպցրած եզրաքարերի համար. Արթուր Չախոյան (տեսանյութ)

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ շինաշխատանքների փաստմամբ։ «Դեռ 2023 թվականին տեսանյութ էի...

«Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ա․Մ․-ին։...

Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել ամենաբարդ իրավիճակների, որոնցից միշտ դուրս է եկել առավել կոփված, առավել պրոֆեսիոնալ ու առավել պատասխանատու․ Արամ Հովհաննիսյանի ուղերձը

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ հովհաննիսյանն ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ, որում ասվում է․ «Սիրելի՛ ոստիկաններ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Լինելով պետականության հիմնասյուներից մեկը՝ Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության: Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել ամենաբարդ իրավիճակների, որոնցից միշտ դուրս է եկել առավել կոփված, առավել պրոֆեսիոնալ ու առավել պատասխանատու: Ոստիկանության հարյուրավոր ծառայողներ նաև իրենց անձնազոհությամբ են հավաստել Հայրենիքի, պետության հանդեպ հավատարմությունն ու պատրաստակամությունը: Ժամանակի հրամայականին ընդառաջ՝ վերջին տարիներին Ոստիկանությունը պատվով անցավ և շարունակում է անցնել արմատական բարեփոխումների ճանապարհ, որի նպատակը արհեստավարժ Ոստիկանություն ունենալն է: Մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին ու մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։ Հենց այդ առաջնահերթություններն են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունների՝ Քրեական ոստիկանության, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի հիմքում։ Սիրելի՛ ոստիկաններ, ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզ: Յուրաքանչյուրիդ ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը: Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ: Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին: Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին»:

Կրшկnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստի

Երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության...

Ձեզ վաղուց եմ ճանաչում, միշտ քայլ եք անում, հետո եք մտածում՝ արժե՞ր անել. մի խնդրանք ունեմ՝ հայտարարե՛ք, որ հեռանում եք. Մինասյանը՝ Փաշինյանին

Մենք գործ ունենք շարունակ կորուստներ ձեռք բերող մի իշխանության հետ, որ հերթական մոլորեցնող քայլերն է իրականացնում այս ամբիոնից, հրապարակային հայտարարելով,...

Դիմե՛ք «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնությանը․ իրավունքների խախտումներով մարդը հասնում է հուսահատության, որի ելքն ի շահ մարդու, և հետևաբար՝ ի շահ պետության չէ

Ավելի վաղ հայտնել էի, որ Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներն ուսումնասիրելիս արձանագրում ես, որ հաճախ մարդն իր իրավունքի պաշտպանության մեխանիզմը չունի...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի...

Պարոն Ղուկասյանը փորձելու է լինել բոլոր գյումրեցիների քաղաքապետը, ոչ թե միայն ընդդիմադիրներին ձայն տվածների. Ռուբեն Մխիթարյան

Այսօրվա արդյունքը ոչ լավ, ոչ վատ է: Գնահատում եմ տրամաբանական, որովհետև եղել է չորս խմբակցության հայտարարությունը, և այդ չորս խմբակցությունն...