Գիշերելու ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան

Գիշերելու ենք Հանրապետության հրապարակում։

 

Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ Սրբազանը։

 

 «Մնալու եմ գիշերը, ահագին մարդ կա հետները խոսելու, երևի մինչև լույս չի ավարտվի»,- ասել է Բագրատ Սրբազանը:

 

Սրբազանը ավելացրեց, որ պետք է անելիքները քննարկեն Սուրեն Պետրոսյանի և պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:

 «Պետք է մի քիչ տառապենք, որ մեր ուզածին հասնենք»,- նշեց Բագրատ Սրբազանը։

«Ես ձեզ չեմ խաբելու, այդ վստահությունը տվեք։ Երրորդ փուլում հայտարարելու ենք, որ հոգևոր Հայաստանը հաղթել է»,-ավելացրել Սրբազանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.