Այստեղ հավաքվածներն ունեն կորցնելու բան՝ ունեն հայրենիք, պետություն, ինքնություն և պատիվ. Սուրեն Պետրոսյան

Այստեղ հավաքվածներն ունեն կորցնելու բան՝ ունեն հայրենիք, պետություն, ինքնություն և պատիվ. 

 

Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

 

«Ժամանակը ցույց տվեց, որ նրանք ոչինչ չունեին կորցնելու՝ ո՛չ հայրենիք, ո՛չ Արցախ, ո՛չ ինքնություն, ո՛չ պատմություն և հանձնեցին ամենը, ինչ հնարավոր էր և նվազագույն ցավ չզգացին, որովհետև նրանցը չէր:

 

Այստեղ հավաքվածներն ունեն կորցնելու բան՝ ունեն հայրենիք, պետություն, ինքնություն և պատիվ»,-ասաց նա։

Պետրոսյանը շեշտեց՝ ոչ մեկը թույլ չի տալու, որ այս ամենը կորսվի։

«Այս շարժումը մեզնից գողացած ապագան վերադարաձնելու մասին է, պետք է ստանձնել ներկայի պատասխանատվությունը և գնալ մինչև ավարտ։ Խոստանում եմ, որ մենք միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան»,-ընգծեց քաղաքագետը։

Մեկնաբանություններ