Թուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն12:28 | նոյեմբերի 25, 2026Թուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության գործով քննության շրջանակում ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ երգիչ Օզջան Դենիզը և դերասանուհիներ Դենիզ Չաքըրն ու Բուրջու Օզբերքը։ Ընդհանուր առմամբ ձերբակալման օրդերներ են տրվել 35 կասկածյալի նկատմամբ։
Գործողությունն իրականացվում է Ստամբուլի դատախազության հանձնարարությամբ՝ մարմնավաճառության, թմրանյութերի առևտրի, արգելված նյութերի ձեռքբերման, օգտագործման և պահման կասկածների առնչությամբ իրականացվող քննության շրջանակում։
Դատախազությունից հայտնել են, որ քննությունը հիմնված է կասկածյալների և վկաների ցուցմունքների, առգրավված հեռախոսների ու թվային սարքերի ուսումնասիրությամբ ստացված նյութերի, փորձագիտական եզրակացությունների, ինչպես նաև գաղտնի վկաների ցուցմունքների վրա։
Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալվածների թվում են նաև դերասան Մուրատ Ջեյլանը, ռեժիսոր Ջեմ Քարջըն և միջոցառումների կազմակերպիչ Էրդալ Բոզքուշը։ Քննությունը շարունակվում է։
Հասանելի է
Թեմա
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունՊատահարներ
Տեղադրություն
